Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մրցույթը համարվել է չկայացած

Մրցույթը համարվել է չկայացած
06.05.2014 | 12:45

Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստ:

Մրցույթին հայտ են ներկայացրել «Ինկար» ՍՊԸ-ն և քաղաքացի Գեղամ Գինոսյանը: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Գեղամ Գինոսյանի ներկայացրած հայտը չի համապատասխանել հրավերի պահանջներին: «Ինկար» ՍՊԸ-ի ներկայացված հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը (տրված 19.05.2011թ.) ժամկետանց է եղել:
Հանձնաժողովը մրցույթը համարել է չկայացած:
Ինչպես նշված էր մրցույթի հայտարարության մեջ` առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցները որոշվում են բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր:

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ